Բացել լրահոսը Փակել լրահոսը
հրդեհ անասնակեր
A A
Պաշտոնական

Հրդեհ Լուսակունք գյուղում․ այրվել է մոտ 200 հակ անասնակեր

Մարտի 17-ին՝ ժամը 16:30-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լուսակունք գյուղում այրվում է անասնակեր:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 1-ին փողոցի տներից մեկի մոտակայքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:03-ին մարվել՝ 20:56-ին։ Այրվել է մոտ 200 հակ անասնակեր։