A
A
Փրկարարները Սզնեք համայնքից հիվանդին տեղափոխել են Հանրապետական բժշկական կենտրոն
Աջակցիր «Ա1+»-ինՄարտի 21-ին ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում Ստեփանակերտ քաղաքի բնակիչից հաղորդում է ստացվել, որ Ասկերանի շրջանի Սզնեք համայնքի բնակիչը (ծնված 1957թ.) վատառողջ է և «Հանրապետական բժշկական կենտրոն» տեղափոխելու համար շտապ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հայտնում է ԱՀ ՆԳՆ-ն։
Չնայած եղանակային պայմաններին և ճանապարհների անանցանալիությանը, արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայով մեկնել է կանչի վայր:
Սզնեքում ձյան շերտի բարձրությունը հասնում է մեկ մետրի : Փրկարարները հաղթահարելով դժվարությունները, հիվանդին ցուցաբերել են անհրաժեշտ օգնություն և տեղափոխել բուժհաստատություն: