A
A
Հայաստանի դահուկորդները մեկնարկեցին ձմեռային օլիմպիական փառատոնում
Աջակցիր «Ա1+»-ինՖինլանդիայի Վուոկատի քաղաքում ընթացող Եվրոպայի երիտասարդական ձմեռային օլիմպիական փառատոնում Հայաստանի ներկայացուցիչները մասնակցեցին առաջին մրցումներին։
Տղաների դահուկավազքում աշոցքցի Սպարտակ Ոսկանյանը 10 կմ ազատ ոճում 76 մասնակիցների պայքարում զբաղեցրել է 52–րդ տեղը։ 7,5 կմ դասական ոճում նա ցույց է տվել 49-րդ արդյունքը:
Աղջիկների մրցավազքում աշոցքցի Անգելինա Մուրադյանը 64 մասնակիցների մեջ 61–րդն է եղել 7,5 կմ ազատ ոճում, իսկ 5 կմ դասականում՝ 59–րդը:
Լեռնադահուկային սպորտի ոլորավայրէջքի մրցումներում մեր մասնակից Հայկ Հովհաննիսյանին չի կարողացել ավարտել մրցատարածությունը:
Վաղը, մարտի 24–ին, Սպարտակ Ոսկանյանը և Անգելինա Մուրադյանը հանդես կգան 1100մ արագավազքում: