Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+tenisi
A A
Սպորտ

Թենիսիստուհին վաստակեց 47 մլն դոլար և ավարտեց կարիերան

Կանանց թենիսի առաջին ռակետ Էշլի Բարտին այսօր հայտարարել է մեծ սպորտին հրաժեշտ տալու մասին։

Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը, 25-ամյա ավստրալուհու կարողությունը կազմում է 47 մլն դոլար։ Դրանից 32 միլիոնը նա վաստակել է մրցումների ժամանակ, իսկ մնացած 15 միլիոնը՝ գովազդի օգնությամբ։ Թենիսում վաստակած գումարներով նա աշխարհում զբաղեցնում է 14-րդ տեղը։

Հիշեցնենք, որ Էշլի Բարտին հաղթել է «Մեծ սաղավարտի» երեք մրցաշարերում՝ «Ռոլան Գարոսում», «Ուիմբլդոնում» և Ավստրալիայի բաց առաջնությունում։

Ըստ որոշ աղբյուրների, ավստրալացի թենիսիստուհին ցանկանում է սպորտային կարիերան շարունակել գոլֆում։