Արցախում փակ ճանապարհներ չկան
Աջակցիր «Ա1+»-ինՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունը իրազեկում է, որ Արցախում փակ ճանապարհներ չկան՝ միջշրջանային և միջպետական ճանապարհնեը` ժամը 12:00-ի դրությամբ հիմնականում բաց են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Դժվարանցանելի են Մարտակերտի շրջանի Մեհմանա և Մարտունու շրջանի Հացի, Ծովատեղ,Հերհեր համայնքներ տանող ճանապարհները: Միջպետական մայրուղու Գորիս-Սիսիան-Վայք և Սարավան-Զանգեր ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց, խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:
Ստեփանակերտ- Աղավնո ավտոճանապարհը երկկորղմանի բաց է: Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատար ավտոմեքենաների համար, մյուս տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի: Անցանկալի արտակարգ պատահարներից ու դեպքերից զերծ մնալու համար ԱԻ պետական ծառայությունը հորդորում է բոլոր վարորդներին՝ ցուցաբերել զգուշություն և պահպանել երթևեկության բոլոր կանոնները: