Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արցախի Դատախազություն
A A
Քաղաքականություն Պաշտոնական

Արցախի դատախազությունը կքննարկի arcakh24.info կայքի խմբագրին ու թղթակցին առևանգելու ենթադրյալ հանցավոր դեպքը

Արցախի Գլխավոր դատախազության հայտարարությունը՝  arcakh24.info կայքի խմբագրին ու թղթակցին առևանգելու լուրի վերաբերյալ․

Սույն թվականի մարտի 25-ին և 26-ին զանգվածային լրատվամիջոցներով տեղեկություններ են հրապարակվել arcakh24.info լրատվական կայքի գլխավոր խմբագիր Մարատ Եգանյանին և կայքի թղթակից Անդրանիկ Հակոբյանին առևանգելու մասին։

ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնում հիշյալ հրապարակումը ընդունվել է որպես քրեական գործ հարուցելու առիթ, որի հիման վրա նախաձեռնվել է դեպքի հանգամանքների՝ քրեադատավարական օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով քննարկում: