Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+fifa
A A
Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը վարկանիշով 92-րդն է աշխարհում

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻՖԱ-ն, այսօր հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման նոր աղյուսակը:

 

Հայաստանի ազգային թիմը նոր հաշվարկով ունի 1245 վարկանիշային միավոր և շարունակում է զբաղեցնել 92-րդ տեղը: Մեր ընտրանու վերջին մրցակիցներից Նորվեգիան (0:9) բարձրացել է 41-րդ, իսկ Չեռնոգորիան (1:0)՝ 70-րդ հորիզոնական:

 

Վարկանիշային աղյուսակն այժմ գլխավորում է Բրազիլիայի հավաքականը, որը վաստակելով 1832 միավոր, առաջ է անցել նախկին լիդեր Բելգիայից: Առաջին տասնյակից դուրս է մնացել Դանիայի ընտրանին, որն իր տեղը զիջել է Մեքսիկային:

 

Հետաքրքրության համար նշենք, առաջին 32 հավաքականներից 9-ը չեն նվաճել աշխարհի 2022թ առաջնության ուղեգիր: Իտալիան, Կոլումբիան, Շվեդիան, Չիլին, Նիգերիան և Եգիպտոսն ընդհանրապես դուրս են մնացել ընտրական փուլից, իսկ Ուելսը, Ուկրաինան և Կոստա Ռիկան դեռ պետք է անցումային խաղեր անցկացնեն:

 

Աշխարհի առաջնության 29 ուղեգիր ձեռք բերած հավաքականներից ամենացածր վարկանիշ ունի Գանայի ընտրանին, որը զբաղեցնում է 60-րդ տեղը: