Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Անմահության խորհրդով. Հարգանքի տուրք արցախյան պատերազմների հերոսներին

«Անմահության խորհրդով» խորագիրն էր կրում այսօր հոգևոր մայրաքաղաք Էջմիածնում տեղի ունեցած հուշ-ցերեկույթը՝ նվիրված արցախյան պատերազմների հերոսների հիշատակին։
 
Միջոցառումը մեկնարկեց բանաստեղծ Խաչիկ Մանուկյանի խոսքով ում որդին՝ Վաչագան Մանուկյանը նույնպես կյանքը տվեց հայրենիքին։
 
 Քանոնահար Մարիաննա Գեւորգյանը հայկական ժողովրդական մեղեդիներով՝ դաշնակահար Հարություն Թագվորյանի նվագակցությամբ զարդարեց հուշ-ցերեկույթը։
 
Ասմունքող Հռիփսիմե Սարգսյանը կատարեց Խաչիկ Մանուկյանի եւ Արցախյան վերջին պատերազմում զոհված Վաչագան Մանուկյանի գրվածքները։ 
 
  Միջոցառմանը ներկա էին Արցախյան պատերազմների նահատակված հայորդիների հարազատները, 
համայնքային իշխանության ներկայացուցիչներ՝ քաղաքապետ Դիանա Գասպարյանի գլխավորությամբ, քաղաքացիներ, հյուրեր։
 
«Ա1+»-ի հետ զրույցում քանոնահարուհի Մարիաննա Գևորգյանը կիսվելով տպավորություններով նշեց, որ հուշ-ցերեկույթը հագեցած էր էմոցիաներով, հուզմունքով ու հպարտությամբ։
 
«Ողջ ծրագիրը ներառում էր հայրենասիրական և ժողովրդական գործեր։ «Վաղարշապտի պարը» գործով ազդադարվեց միջոցառումը, քանի որ այդ սուրբ հողում էինք գտնվում։ Ես իմ երաժշտութամբ հանդիսատեսին տեղափոխեցի  Վաղարշապատից Ղարաբաղ ,այնուհետև Տրապիզոն, ու այսպես տիեզերական երաժշտության աշխարհ»,- ասաց Մարիաննա Գևորգյանը։
 
 Համայնքապետը շնորհակալագրեր հանձնեց Մարիաննա Գեւորգյանին եւ Հռիփսիմե Սարգսյանին` հայրենանվեր գործունեություն ծավալելու համար։ 
 
Հուշ-ցերեկույցի ավարտին  շնորհակալական  խոսք ասաց Մարիաննա Գևորգյանը՝ ջերմ ընդունելության և պատրաստակամության համար։