A
A
44-օրյա պատերազմում զոհված մանկատան սան Գևորգ Արթուրի Եղշատյանի շիրմաքարն արդեն տեղադրված է
Աջակցիր «Ա1+»-ինԼոռու մարզպետարանի ֆբ-յան էջում կարդում ենք․
Վերջին օրերին հանրության շրջանում մեծ արձագանք գտավ և անհանգստության ու մտահոգությունների պատճառ դարձավ այն, որ Վանաձորի նոր պանթեոնում հուղարկավորված, 44-օրյա պատերազմի անմահացած հերոս, մանկատան սան Գևորգ Արթուրի Եղշատյանի տապանաքարը տեղադրված չէ։ Հարցը Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի հանձնարարությամբ անմիջապես իր վերահսկողության տակ վերցրեց մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը։
Ի դեպ, շիրմաքարն արդեն տեղադրված է։ Նշված տարածքում տեղադրման ենթակա է զոհված զինծառայողների ևս 13 շիրմաքար, քանի որ աշխատանքներն ընդհատվել էին ձմռանը, եղանակային պայմանների պատճառով (բաց տարածքում խոնավության առկայության պարագայում շինարարական աշխատանքներ իրականացնելն արգելվում է)։
Այսօր Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը, Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Հակոբյանը, Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի իրավասու մի խումբ պաշտոնյաներ շրջայց կատարեցին Վանաձորի համայնքապետարանի միջոցներով կառուցվող արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի պանթեոնում՝ իրականացվող աշխատանքին տեղում հետևելու նպատակով։
Պատասխանատուները վստահեցրին՝ բոլոր տապանաքարերը պատրաստ կլինեն մինչև մինչև ապրիլի 15-ը։
Այցելություն կատարվեց նաև Վանաձորի թիվ 2 գերեզմանատուն։ Տեղում քննարկվեցին գերեզմանատան սահմանաչափման, ինչպես նաև Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի Ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի կողմից մշակված նախագծով հուղարկավորությունների համար տարածքների հետագա հատկացման հարցերը։
Հիշեցնենք, որ գերեզմանատան տարածքը դեռևս 1990-ական թթ․-ին հատել է նախագծային սահմանները։ Հրատապ լուծում են պահանջում գերեզմանատան սահմանազատման և օրենքով սահմանված շահագործման հարցերը։