Բացել լրահոսը Փակել լրահոսը
277797734_400754215206360_951017298831012013_n
A A
Պաշտոնական

Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի շրջանավարտների հետ

ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը ս.թ. ապրիլի 6-ի երեկոյան ՀՀԿ կենտրոնական գրասենյակում հանդիպում է ունեցել «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի 5-րդ հոսքի շրջանավարտների հետ: Հայտնում է 3-րդ նախագահի մամուլի ծառայությունը։
 
Նախագահ Սարգսյանը նրանց հանձնել է ավարտական վկայականները, պատասխանել շրջանավարտներին հուզող և հետաքրքրող հարցերին։
 
Թվով շուրջ 80 շրջանավարտ նախորդող ամիսների ընթացքում քաղաքական դպրոցում ունկնդրել է մոտ 40 բանախոսություն քաղաքագիտության, տնտեսագիտության, իրավագիտության, միջազգային հարաբերությունների, ինչպես նաևհմտությունների զարգացման թեմաներով։
 
2016 թվականին ՀՀԿ կողմից հիմնադրված՝ ՀՀ-ում առաջին քաղաքական դպրոցն այսօր արդեն ունի շուրջ 700 շրջանավարտ։ Քաղաքական դպրոցում ստացված գիտելիքները և հմտությունները նրանք օգտագործում են հասարակական-քաղաքական դաշտի բոլոր բևեռներում և ոլորտներում։
 
«Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցը նախապատրաստվում է նոր հոսքի ընդունելությանը: