«Փյունիկը» հավասարվեց միանձնյա առաջատար «Արարատ-Արմենիային» (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի ֆուտբոլի Պրեմիեր լիգայում այսօր կայացան 26-րդ տուրի առաջին երկու խաղերը:
Նախ գործող չեմպիոն «Ալաշկերտն» իր հարկի տակ վստահ հաղթեց մրցաշարի հետնապահ ԲԿՄԱ-ին` 3:1:
Օրվա երկրորդ խաղում Երևանի «Արարատը» սեփական դաշտում ընդունեց «Փյունիկին»: Հյուրերն արդեն 13-րդ րոպեին բացեցին հաշիվը, սակայն երկրորդ կեսի սկզբում արարատցիները վերականգնեցին հավասարակշռությունը: Խաղի 75-րդ րոպեին «Արարատի» ավագ Հրայր Մկոյանը սխալվեց դաշտի կենտրոնում, որի արդյունքում «Փյունիկն» արագ հակագրոհ սկսեց և խփեց երկրորդ գոլը: Մինչև խաղավերջ հաշիվը մնաց ամփոփոխ` 1:2:
Այս հաղթանակից հետո «Փյունիկը» վաստակեց 54 միավոր և հավասարվեց առաջնության միանձնյա առաջատար «Արարատ-Արմենիային»: «Ալաշկերտն» այսօրվա հաղթանակից հետո վաստակեց 37 միավոր և ընդհուպ մոտեցավ 3-րդ տեղում գտնվող «Արարատին», որը մեկ խաղ ավելի է անցկացրել և ունի 38 միավոր:
Տուրի մյուս երկու խաղերը կկայանան վաղը: «Ուրարտուն» սեփական դաշտում կընդունի «Նոային», իսկ «Նորավանքը»` «Վանին»: