Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Քոչարյանի ու Սարգսյանի թիմերը հարվածի տակ են դնում Արցախի անվտանգությունը․ Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ)

Պետական համընդհանուր շահի, հավաքական կամքի ու համընդհանուր գաղափարի շուրջ համախմբվելու գիտակցումը մեզ մոտ խախտվեց 1999 թվականի հոկտեմբերի 27-ին և հասցրեց նրան, որ մենք աստիճանաբար շեղվեցինք պետության կայացման խնդիրները լուծելու ճանապարհից։

 

Այսօր Աժ-ում հայտարարությունների ժամին գրեթե դատարկ դահլիճում իր ելույթն այսպես սկսեց ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ նշելով «Հաղթանակ ասելիս մշտապես պատկերացնում ենք հակառակորդին մարտի դաշտում ֆիզիկապես պարտության մատնելը, սակայն այդ եզրույթն ավելի լայն ընկալում պետք է ունենա ինչպես տնտեսության մեջ, բանակում, կրթության, գիտության,մշակույթի ոլորտում, պետական կառավարման տարբեր օղակներում և հասարակական կյանքում գործող անտարբերության նկատմամբ»։

 

Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ պետության կայացման ճանապարհին պարտությունն անընդունելի է։ Իշխանական պատգամավորը պատմական անդրադարձ կատարեց նախկինում ձեռք բերված հաղթանակին՝ նշելով, որ մենք չկարողացանք պահպանել 1994 թվականի զինադադարով ձեռք բերված հաղթանակը, այլ ընդհակառակը թույլ տվեցինք լցվել մեծամտությամբ ու խաբկանքներով։

 

Իշխանական պատգամավորի դիտարկմամբ ԱԱԾ-ի կողմից բացահայտված գործակալական խմբերի բացահայտումը փաստեց, որ մենք խորապես չենք պատկերացնում համազգեստ կրելու պատիվն ու դրանից ենթադրվող պատասխանատվության ծավալը։

 

Անդրադառնալով խորհրդարանական ընդդիմության այսօրվա հայտարարությունը՝ Արցախ գնալու վերաբերյալ, Անդրանիկ Քոչարյանն արձանագրեց, Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի թիմերի այս և նմանօրինակ գործողությունները վտանգում են Արցախի անվտանգությունը և խարխլում Հայաստանի ներքին կայունությունը։

 

Հիշեցնենք՝ խորհրդարանական ընդդիմությունը բոյկոտեց ԱԺ նիստը և հայտարարեց, որ չեն մասնակցելու այս շաբաթվա նիստերին, այլ մեկնելու են Արցախ և սահմանամերձ համայնքներ։