Պաշտպանի այցը «ՎԻՆՆԵԹ Հայաստան» գրասենյակ և Վերիշենի արհեստագործական սոցիալական ձեռնարկություն
Աջակցիր «Ա1+»-ինՄԻ պաշտպանի Սյունիք այցի 3-րդ օրը «ՎԻՆՆԵԹ Հայաստան» գրասենյակում էր և Վերիշենի արհեստագործական սոցիալական ձեռնարկությունում։
Ապրիլի 13-ին աշխատանքային այցով Սյունիք մեկնած պատվիրակությունը հյուրընկալվել է Գորիսի Կանանց ռեսուրսային կենտրոն «ՎԻՆՆԵԹ Հայաստան» գրասենյակում։ Հանդիպման ընթացքում կենտրոնի ներկայացուցիչները պատվիրակությանը ներկայացրել են «ՎԻՆՆԵԹ Հայաստան»-ի գործունեությունը և արդեն իրագործած ու ապագա ծրագրերի իրականացման փուլերն ու ակնկալվող արդյունավետությունը։
Կենտրոնի ղեկավար Ռուզաննա Թորոսյանն անդրադարձել է նաև փայտամշակման արհեստանոցի և խոհարարական դպրոցի բացմանը, ինչպես նաև տարեցների ցերեկային կենտրոն բացելու ծրագրերին:
Այնուհետև՝ պատվիրակությունը ուղևորվել է Վերիշենի արհեստագործական սոցիալական ձեռնարկություն, որտեղ հանդիպել է շահառուներին՝ ներառյալ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հումանիտար ծրագրի։
Պատվիրակությունը մանրամասն ծանոթացել է ձեռնարկության գործունեությանը, ձեռագործ աշխատանքներին և տեքստիլ արտադրությանը։ Պաշտպանի նախաձեռնությամբ նաև քննարկվել է Վերիշենի Goris Handmade ապրանքանիշի տեսականին Երևանում ներկայացնելու տարբերակը, ինչը լայն սպառում կապահովվի և նոր հնարավորություններ կստեղծի ձեռնարկության համար: Պաշտպանի այցը կշարունակվի դեպի Դավիթ Բեկ սահմանային համայնք։
ՄԻՊ հանրային կապերի բաժին