A
A
Քաթար-2022-ի բացման հանդիպումը փոխվել է
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի 2022 թվականի աշխարհի առաջնության բացման խաղը փոփոխվել է։
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի որոշմամբ բացման խաղում պետք է հանդիպեին դաշտի տերերի՝ Քաթարի և Էկվադորի հավաքականները։ Սակայն, Քաթարի էմիր Տամին բին Համադ Ալ Թանը պահանջել է փոխել այդ խաղը, որպեսզի ազգային թիմի անդրանիկ հանդիպումից առաջ իրենք հնարավորություն ունենան հրավառություն կազմակերպել։
ՖԻՖԱ-ն որոշել է ցերեկվա ժամին նշանակված Քաթար – Էկվադոր խաղը տեղափոխել երեկոյան, իսկ դրա տեղն անցկացնել Սենեգալ – Նիդեռլանդներ հանդիպումը։ Այդպիսով, 2006 թվականից հետո աշխարհի առաջնության բացումն առաջին անգամ կանցկացվի առանց կազմակերպիչ երկրի մասնակցության։