Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+tenis (5)
A A
Սպորտ

Ռուսաստանի և Բելառուսի թենիսիստները կմասնակցեն «Ռոլան Գարոսին»

Ֆրանսիայի թենիսի ֆեդերացիայի նախագահ Ժիլ Մորետոնը հաստատել է այն փաստը, որ
Ռուսաստանի և Բելառուսի թենիսիստները կարող են մասնակցել «Ռոլան Գարոսի» մրցաշարին։
«Մեր տեսակետը չի փոխվել։ Մենք պահպանում ենք այս տարվա մարտի 9-ին ընդունված
դեկլարացիան, ըստ որի Ռուսաստանի և Բելառուսի թենիսիստները կարող են մասնակցել մրցումներին
չեզոք կարգավիճակով՝ առանց դրոշի և օրհներգի։ Մեր ընդունած որոշումը վերջնական է», - ասել է
ֆրանսիացի սպորտային այրը։

«Ռոլան Գարոսի» մրցաշարը, որը համարվում է «Մեծ սաղավարտի» չորս մրցումներից մեկը,
կմեկնարկի մայիսի 23-ին։

Հիշեցնենք, որ Անգլիայում անցկացվող «Ուիմբլդոնի» մրցաշարի կազմակերպիչները Ռուսաստանի և
Բելառուսի թենիսիստներին զրկել են մասնակցելու իրավունքից։