Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Էդ ասողներից մեկը եթե համարձակվի իջնի փողոց, նայի իմ աչքերին, չի կարա (տեսանյութ)

Ես չեմ ուզում էդ մանր-մունրներին անդրադառնալ։ Ես քաղաքական հայտարարություն եմ արել։ Ես կոչ եմ արել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, որ պատմական շանս ունեն ինքնամաքրվելու և այս պատասխանատվությունը չկրելու։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով իր՝ ՔՊ-ականներին արած հորդորից հետո հնչող շահարկումներին։

«Այդ խմբակցությունից շատերը կապ չունեն այն ամենի հետ՝ ինչ արել է Նիկոլը։ Իրենք այդ որոշումների ընդունման անմիջական մասնակից չեն եղել, բայց գերի են էդ մարդու ձեռքը»,- ասաց Իշխան Սաղաթելյանը նշելով,որ «Նիկոլը արագ արաք տեքստերը բաժանել է», իսկ իշախանական պատգամավորները գրառումներ են արել իրեցն սոցցանցերի էջերում։

Իշխան Սաղաթելյանն ասաց, որ ամոթ է, ինքը իշխանական պատգամավորների գրածին չի անդրադառնա և իր հայտարարությունները բացառապես քաղաքական են, իսկ եթե անդրադառնա էլ՝ «տակը բան չի մնա»։

Հիշելով դուխով արտահայտության մասին՝ Իշխան Սաղաթելյանն ասաց, որ դրանով էլ են ժողովրդին խաբել։

«Դուխովը այս ժողովուրդն է»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը՝ ձեռքով ցույց տալով ակցիայի մասնակիցներին ու նշելով, որ այդ մարդիկ կարող են կռիվ տալ և՛ Ալիևի, և՛ Նիկոլի դեմ։

Հարցին՝ վաղը մեկնարկող ԱԺ նիստին հնարավո՞ր է ներկա լինեն, Իշխան Սաղթելյանն ասաց, որ ամեն ինչ էլ հնարավոր է։

Մանրամասները՝ տեսանյութում։