Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+hradzig
A A
Սպորտ

Առաջնեկին սպասող մարզուհին գրավել է առաջին տեղը

Երևանի հրաձգության մասնագիտացված մարզադպրոցում ապրիլի 29-ից մայիսի 1-ը ավանդույթի համաձայն անցկացվել է Զինաիդա Սիմոնյանի անվան հուշամրցաշարը, որն այս տարի 10-րդ հոբլյանականն էր։

 

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, մրցումներին մասնակցել են Երևանի, Վանաձորի և Գյումրիի մասնագիտացված մարզադպրոցների սաները:  Նրանք մրցել են հրացան, ատրճանակ և վազող թիրախ զինատեսակներով մրցումներին։

 

Աշխարհի բազմակի չեմպիոն Զինաիդա Սիմոնյանի նախասիրած վարժությունում` օդամղիչ ատրճանակ զենքատեսակում, լավագույն արդյունք ցույց է տվել Տոկիոյի օլիմպիական խաղերի մասնակից Էլմիրա Կարապետյանը, որը սպասում է իր առաջնեկին:

 

Մնացած մրցաձևերում հաղթող են ճանաճվել սույն մարզիկ-մարզուհիները․

Օդամղիչ հրացան, 10մ, 60 կրակոց, տղամարդիկ. Նարեկ Դեմիրխանյան

Օդամղիչ հրացան, 10մ, 60 կրակոց, կանայք. Միլենա Պողոսյան

Օդամղիչ ատրճանակ, 10մ, 60 կրակոց, տղամարդիկ. Բենիկ Խլղաթյան

Վազող թիրախ, 10մ, նորմալ վազք, 30+30 կրակոց, տղամարդիկ. Հովհաննես Մարգարյան

Վազող թիրախ, 10մ, նորմալ վազք, 30+30 կրակոց, կանայք. Գոհար Հարությունյան