Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Երևան-Սևան մայրուղին փակ է (տեսանյութ)

Սևան-Երևան մայրուղին փակ է։ Հարյուրավոր մեքենաներ խցանման մեջ են։ Քաղաքացիները բեռնատարներով, գազելներով փակել են ճանապարհը։

Ոստիկանությունն իրականացնում է հասարակական կարգի պահպանում, ներկա են բարձրաստիճան ոստիկաններ։

 

Ցուցարարները բղավում էին՝ «առանց Նիկոլ Հայաստան,առանց թուրքի Հայաստան»։ Իսկ ոստիկանության ներկայացուցիչները փորձում էին կանխել քաղաքացիների բախումը։

Հիշեցնենք՝ ընդդիմության նախաձեռնած անհնազանդության ակցիաններին միացել են նաև մարզերի բնակիչները և տարբեր ակցիաներով իրենց անհանազանդությունն են արտահայտում՝ պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Մանրամասները՝ տեսանյութում։