Կհիմնադրվի «Արցախի Շիրակացու ճեմարան» գիտակրթական համալիրը․Արտակ Բեգլարյան
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր Արցախի գիտակրթական կյանքի աշխուժացման ու որակյալ կրթություն ապահովելու ուղղությամբ կարևոր (նույնիսկ կասեի՝ պատմական) քայլ ենք կատարել Անանիա Շիրակացի ճեմարանի հիմնադիր տնօրեն Աշոտ Ալիխանյանի հետ․ այս մասին գարռում է կատարել ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանը։
«Մի քանի ամսվա քննարկումների ու աշխատանքի արդյունքում հպարտությամբ ստորագրել ենք Արցախի Հանրապետության կառավարության և «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրի միջև համագործակցության հուշագիր, որի հիման վրա կհիմնադրվի «Արցախի Շիրակացու ճեմարան» գիտակրթական համալիրը՝ Երևանում գործող հայտնի համալիրի ողջ կրթական ծրագրով հանդերձ:
Այս նախաձեռնությունը երեխաներին որակյալ կրթություն տալու մեր պարտականությունների ու հավատամքի սահմանումն է, բանաձևն է բոլոր հաջողությունների ու վերելքների: Մայիսյան եռատոնին ընդառաջ այս իրադարձությունն իսկապես խորհրդանշական է, քանի որ միայն գիտելիքով ու հայրենապաշտությամբ ներարկված սերունդն է հաջողելու բարդ ու փորձություններով լի ժամանակներում:
Վստահ եմ, որ «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրի ազգային ու միջազգային նշանակալի փորձի հիման վրա նոր որակի ուսումնական հաստատության ստեղծումը լուրջ հիմք ու խթան է լինելու Արցախի երկարաժամկետ զարգացման համար»,-գրել է նա: