Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+boks
A A
Սպորտ

Հայաստանը առաջին կորուստը կրեց Ստամբուլում

Ստամբուլում ընթացող բռնցքամարտի աշխարհի կանանց առաջնությունում Հայաստանի հավաքականն առաջին կորուստը կրեց:

Այսօր հանդես եկած մեր 48 կգ քաշային Գայանե Տեր-Բարսեղյանը 1/16 եզրափակիչ փուլում 0:5 հաշվով պարտվեց լեհ Նատալյա Ռոկին և դուրս մնաց պայքարից:

Մայիսի 12-ի առավոտյան մրցահերթում Անուշ Գրիգորյանը (50 կգ) կմրցի ֆինն մարզուհի Պիհլա Կայվո-Օլայի հետ, իսկ երեկոյան Հայաստանը ներկայացնող ռուսաստանցի Եկատերինա Սիչևան (54 կգ) կմենամարտի ուկրաինուհի Սվետլանա Ումանսկայի հետ։