A
A
ՈՒԵՖԱ-ն ավելացրել է ազգային ֆեդերացիաների օգնության գումարը
Աջակցիր «Ա1+»-ինՎիենայում այսօր կայացած Եվրոպայի ֆուտբոլային ֆեդերացիաների միության՝ ՈՒԵՖԱ-ի 46-րդ համաժողովի ընթացքում որոշում է կայացրել 21 տոկոսով ավելացնել համերաշխության և զարգացման Հեթ-տրիկ ծրագրերի գումարները։
Ինչպես նշում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը, 2024-2028թթ այդ նպատակներով կտրամադրվի 935 մլն եվրո։ Այդպիսով, յուրաքանչյուր ազգային ֆեդերացիան այդ չորս տարիների ընթացքում ՈՒԵՖԱ-ից կստանա 17 մլն եվրո։
ՈՒԵՖԱ-ի հաջորդ համաժողովը տեղի կունենա 2023թ ապրիլի 5-ին, Լիսաբոնում։