Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Եթե իշխող ուժը փոխի իր առաջնորդին, կարելի է հանգիստ նստել և խոսել նրա հետ․ Վ․Հովհաննիսյան (տեսանյութ)

«Այս պայքարը փուլերով է, առաջին փուլում հաջողվել է կոնսոլիդացնել ազգայնական ընտրազանգվածին, որն ամբողջ աշխարհում խիստ սահմանափակ է, տարբեր հաշվարկներով՝ 15 տոկոս։ Հետո գալու է մեկ այլ փուլ, որն ավելի լայն կոնսոլիդացիոն բանաձևեր է գտնելու։ Ինչով կհակադրի իշխանությունը, շատ կարևոր է։ Եթե իշխանությունը նոր առաջադրվող բանաձևերին կհակադրի կարմիր բերետավորներին, քրեական գործեր և «մեր դեմ խաղ չկա» կոնցեպտը, ապա երկիրը գնալու է շատ վատ ճանապարհով»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Այլընտրանքային նախագծեր խմբի հիմնադիր Վահե Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ընդդիմության պայքարին։

Վ․Հովհաննիսյանի ներկայացմամբ ընդդիմության պայքարի հաջորդ փուլում նոր գաղափարներ են լինելու, որոնք կհետաքրքրեն արդեն հասարակության ոչ ակտիվ հատվածին։ Եվ այդ ժամանակ պետք է հասկանալ մարդկանց սոցիալական հոգսերի օրակարգը։

Անդրադառնալով առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի այն հայտարարությանը, թե Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Ն․Փաշինյանը միասին պետք է գտնեն ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքը, ասում է «եթե չլինի Ն․Փաշինյանը, և իշխող ուժը փոխի իր լիդերին, այդ դեպքում կարելի է հանգիստ նստել ու խոսել նրանց հետ»։

 

Մանրամասները՝   տեսանյութում։