Ուղիղ. «Այնտրախթ» - «Ռեյնջերս». Եվրոպայի լիգայի եզրափակիչ
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր կխաղարկվի ֆուտբոլի եվրոպական երեք գավաթներից մեկը` Եվրոպայի լիգայի գավաթը: Եզրափակիչ խաղում միմյանց հետ կհանդիպեն գերմանական «Այնտրախթն» ու շոտլանդական «Ռեյնջերսը»:
Երկու թիմերն էլ անցկացնում են իրենց երրորդ եզրափակիչները: «Այնտրախթը» 1960 թվականին պարտվել է չեմպիոնների գավաթի եզրափակիչում, սակայն 1980-ին հաղթել է ՈՒԵՖԱ-ի գավաթում: «Ռեյնջերսը» 1972-ին տիրել է գավաթակիրների գավաթին, իսկ ահա 2008-ին պարտվել է ՈՒԵՖԱ-ի գավաթի եզրափակիչում:
Կողմերը նախկինում հանդիպել են դեռևս 1960 թվականին, չեմպիոնների գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում: Այն ժամանակ գերմանական ակումբը հաղթել էր ընդհանուր 6:0 հաշվով:
«Այնտրախթ» - «Ռեյնջերս» հանդիպումը տեղի կունենա Սևիլյայում և կմեկնարկի ժամը 23:00-ին: Հավելենք, որ հաղթողը գալիք մրցաշրջանում հանդես կգա չեմպիոնների լիգայի խմբային փուլում:
Խաղի ուղիղ եթերը` այստեղ.