Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Եթե մենք հանդիպեինք, դա շատ վատ առիթ կլիներ նրանց համար․ Թ․Ավետիսյան (տեսանյութ)

«Տո իրենք ո՞վ են, որ մեզ թողեն կամ չթողեն․ մենք երբ ուզենք, կվերադառնանք։ Ես պատգամավոր եմ, երբ ուզեմ, Ազգային ժողով գնալու եմ, երբ չուզեմ, չեմ գնալու»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը՝ անդրադառնալով հունիսի 3-ին նշանակված՝ Ազգային ժողովի արտահերթ նիստին։

Վերջինս նաև հավելեց, որ իրենք խորհրդարան վերադառնալու են իրենց օրակարգով, իսկ դա «առանց Նիկոլ Հայաստանն է»։

«Եթե մենք հանդիպեինք ու այդ հարցերը քննարկեինք, դա շատ վատ առիթ էր լինելու իրենց համար»,- ասում է պատգամավորը։

Իշխան Սաղաթելյանն օրեր առաջ հայտարարել էր, որ «չի կարող լինել վարչապետ նա, ով նախկինում եղել է պաշտոնի, հարստացել է և հանրության մեջ վատ համբավ ունի»։ Ո՞վ է «Դիմադրություն» շարժման վարչապետի թեկնածուն՝ այն դեպքում, որ նրանց առաջնորդներից շատերի մասին չարաշահումների վերաբերյալ մեղադրանքներ են հնչել։

Թսդևոս Ավետիսյանը պահանջեց փաստեր ներկայացնել, որ իրենց առաջնորդները չարաշահումներ են արել։

«Իսկ ով պետական բյուջեից գողացել է, գողանում է ու կգողանա, սրիկա է»,- հավելեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։