Դիլիջանի կարիֆաբրիկայից միայն անունը կմնա․ գործառույթն ամբողջությամբ կփոխվի (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին90-ականներից չգործող և փլատակների վերածված այս շինությունը Դիլիջանի կարիֆաբրիկան է, որը մոտ ապագայում կվերագործարկվի: Ծրագիրը կիրականացնի Դիլիջանի համայնքապետարանը՝ Եվրոպական միության և IDEA բարեգործական հիմնադրամի ֆինանսավորմամբ՝ «Դիլիջանում և հարակից համայնքներում մասնավոր ոլորտի կողմից ուղղորդվող տնտեսական աճի խթանում ծրագրի՝ Համայնքապետերը տնտեսական զարգացման նախաձեռնության շրջանականերում։
«Ծրագրի տևողությունը 30 ամիս է: 21 թվականից սկսել ենք և նախատեսվում է, որ այն ավարտին կհասցվի 24 թվականի օգոստոսին»,- ասում է Հայկ Մկրտչյանը, իսկ Հայաստանում ԵՄ դեսպանը հավելում․ «Ծրագրի ծնունդը՝ այնպես չէ, որ մենք մեր գաղափարն ենք թելադրել, ծրագիրը ծնվում է այստեղ՝ համայնքի կողմից»։
Առաջին փուլով կվերականգնվեն ֆաբրիկայի երեք հարկերն ամբողջությամբ, իսկ վերջին 1,5 տարվա ընթացքում նախատեսվում է բիզնես միջավայրի ստեղծում։ Այս ծրագիրը Եվրոպական երկրներում վաղուց կիրառվող տարբերակ է, երբ հին շենքերը վերափոխում են՝ նոր հնարավորություններ ստեղծելով։ Մեր նպատակն է ներգրավել տեղացի բիզնեսներին, քաղաքացիների համար նոր հնարավորություններ ստեղծել և ընդհանրապես համայնքում կյանքը ավելի ակտիվ և գրավիչ դարձնել»,- ասաց Անդրեա Վիկտորինը։
Հայաստանում ԵՄ դեսպանի գնահատմամբ՝ այս ծրագիրը մյուս ծրագրերից ամենագրավիչն է ու ամենահետաքրքիրն է, որովհետև այս կարի ֆաբրիկան պատմություն ունի, մշակույթ ունի։
«Ինձ դուր է գալիս հատկապես այն, որ մենք կարող ենք այդ մշակույթը, այդ պատմությունը, շենքը, կարիֆաբրիկան, կարող ենք օգտվել այդ առիթից և դարձնել նոր»,- ասաց Անդրեա Վիկտորինը։
Նոր բիզնես կենտրոնը կշարունակի կրել դիլիջանցիներին արդեն հարազատ դարձած կարիֆաբրիկա անունը։
Ի դեպ, Անդրեա Վիկտորինը այսօր քաղաքական թեմայով հարցերի չպատասխանեց։