A
A
Մեծամորի ատոմակայանում դժբախտ պատահարի հետևանքով տղամարդ է զոհվել
Աջակցիր «Ա1+»-ինՀունիսի 8-ին ժամը 11.00-ին «Մեծամոր» Բ/Կ-ից հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ մահամերձ վիճակում բուժօգնության է տեղափոխվել ՀԱԷԿ-ի 59-ամյա բանվոր Վարշամ Մ-ն: Այս մասին «Ա1+»-ին հայտնեցին Ոստիկանությունից։
Մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ ժամը 10.40-ի սահմաններում, ՀԱԷԿ-ի 1-ին հովացման աշտարակի վերանորոգման ժամանակ, 7 մետր բարձրությունից երկաթյա խողովակը ընկնել Վարշամ Մ-ի վրա, ինչի հետևանքով վերջինս մահացել է:
Հանգամանքները պարզվում են: ՀՀ Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախապատրասվում են նյութեր: