Սերգեյ Վիկտորովիչ, ես գիտեմ Ձեր սառը վերաբերմունքը միտինգներին․ Մամիջանյանը դիմեց Լավրովին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Մենք տարակուսած ենք և չենք հասկանում, թե ոնց կարող է ՌԴ ԱԳ նախարարը հանդիպել այն մարդկանց խմբի հետ, որոնք պարբերաբար, տասնամյակներ շարունակ վնասել են Հայաստանի և Ռուսաստանի եղբայրությանը»։
ԱԳՆ շենքի դիմաց կազմակերպված ակցիայի ժամանակ բարձրախոսով հայտարարեց «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Հայկ Մամիջանյանը։
Նշենք, որ աշխատանքային այցով Հայաստանում է գտնվում է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
Մամիջանյանը տարակուսանք հայտնեց նաև հիշեցնելով, որ իշխող խմբակցությունը 2021-ի Նոյեմբերի 16-ին, անհիմն հակառուսական հիստերիա բարձրացրել, քննադատելով ՀԱՊԿ-ի գործողությունները ԱԺ-ում։
«Մենք ակնկալում ենք, որ կստանանք պատասխան, թե երբ է իրականացվելու այս տարվա մարտի վերջին տեղի ունեցած Փառուխի և Քարագլխի դեպքերի հետո ՌԴ ՊՆ հայտարարությունը՝ առ այն, որ ադրբեջանական կողմը քաշվելու է ելման դիրքեր» ակցիայի ժամանակ հիշեցրեց պատգամավորը։
Մամիջանյանը հույս հայտնեց, որ ընդդիմադիր պատգամավորների մուտքը դեպի Արցախ այլևս երբեք չի խոչընդոտվելու։