Եթե Արցախում հանդիպեինք նրանց հետ, կհասկանային, որ իրենց լիդերներն իրենց խաբում են․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Արցախի ընդդիմադիր ակտիվիստները չեն համաձայնել առանց ձայնագրության փակ հանդիպմանը»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով մի քանի օր առաջ Արցախ կատարած իր այցելությանը։
Հիշեցնենք, որ Արցախ գտնվելու օրերին հրապարակումներ եղան, որ Արցախի ընդդիմադիր խմբակցությունները հրաժարվել են հանդիպել նրա հետ։ Է․Մարուքյանը պարզաբանում է, որ ինքը հանդիպել է ընդդիմադիր որոշ պատգամավորների հետ, որոնք փոխանցել են, որ հանդիպում են ցանկանում նաև ընդդիմադիր ակտիվիստները։ Ինքը համաձայնել է, բայց առաջարկել է, որ հանդիպումը լինի փակ, առանց ձայնագրության, և ինքը կպատասխանի նրանց բոլոր հարցերին։
Ակտիվիստները չեն ընդունել առանց ձայնագրելու հանդիպման առաջարկն ու հանդիպումն այդ պատճառով չի կայացել։
«Թույլ չէին տալիս, որ իրենց երիտասարդներն անկեղծ խոսք լսեն։ Եթե հանդիպեինք, կհասկանային, որ իրենց լիդերներն իրենց խաբում են»,- հավելեց նա։
Է․Մարուքյանն անդրադարձել է նաև Երևանում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարություններին՝ մասնավորապես Ադրբեջանին Նախիջևանի հետ կապող ճանապարհին, որը նրա ներկայացմամբ ունենալու է պարզեցված ընթացակարգ։
Է․Մարուքյանը չգիտեր, թե դա ինչ է նշանակում, բայց գտնում է, որ եթե Հայաստանն Ադրբեջանին նման ճանապարհ է տալիս, ապա նույն կարգավիճակով ճանապարհ պետք է ստանա։ Օրինակ՝ Նախիջևանից դեպի Իրան գնացող։
Մանրամասները՝ տեսանյութում