Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Իրենք չեն բացառում ռուսական դպրոցների բացումը, թուրքականինն էլ,ՆԱՏՕ մտնելն էլ․Արմեն Հովհաննիսյան (տեսանյութ)

Ե՛վ խորհրդարանական ընդդիմությունը, և՛ իշխանությունը որոշակիորեն բարձրացրեցին իրենց ռեյտինգը։ «Ա1+»-ի հետ հարցազրույցում այսպիսի կարծիք հայտնեց քաղաքական մեկնաբան Արմեն Հովհաննիսյանը։

Ըստ նրա՝ ընդդիմությունն իր աշխատանքի շնորհիվ ցույց տվեց, որ բազմաթիվ մարդիկ կան, ովքեր դժգոհ են իշխանությունից։ Քաղաքական մեկնաբանի գնահատմամբ, սակայն,  մյուս կողմից էլ շատերի մոտ դեռ պահպանվել է նախկինների վերադարձի վախը, որը նպաստեց նաև իշխանության վարկանիշի որոշակի բարձրացմանը։

Հովհաննիսյանն անդրադարձավ նաև Հայաստանում ռուսական դպրոցներ բացելու թեմային։ Նրա խոսքով՝ սովետական տարիներին ռուսական դպրոցներն իրենց քանակությամբ ավելի շատ էին, մինչդեռ դրանց կողքին գտնվող շատ հայկական դպրոցներ ցածր հաճախելիության պատճառով փակվեցին։

«Եթե Հայաստանի Հանրապետությունը չի ստանձնում հայերենի պահպանման, զարգացման և փոխանցման գործառույթը, ապա այս բարդ աշխարհում հայերենը օբյեկտիվորեն դատապարտված է»,- նկատում է նա։

«Ես ինքս ռուսական դպրոց եմ ավարտել, իմ ծնողներն էլ ինչ-որ փաստարկներ ունեին, երբ որ ինձ ռուսական դպրոց էին տալիս»,-ասում է բանախոսը և ավելացնում․ «Ես՝ Հովհաննիսյան Արմենս, դեմ եմ ցանկացած օտարալեզու դպրոցի՝ անգլերեն, պարսկերեն, թուրքերեն ֆրանսերեն․․․»,-ասում է նա։ Մանրամասները՝ տեսանյութում։