Բացել լրահոսը Փակել լրահոսը
պարզ
A A
Հասարակություն

Փրկարարները գտել են Պարզ լճից Գոշ գյուղ տանող ճանապարհին Ֆրանսիայի մոլորված քաղաքացիներին

Հունիսի 23-ին, ժամը 11:55-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքի «Պարզ լիճ» կոչվող հանգստյան գոտուց Գոշ գյուղ տանող ճանապարհին` անտառում, Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացիներ են մոլորվել:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները գտել են մոլորված քաղաքացիներին։