Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Մշակույթ

Ֆրանկոֆոնիայի ժամանակ հասկացա, որ այստեղ մարդիկ սիրով են լցված. Զազ (տեսանյութ)

Ֆրանսիացի երգչուհի Zaz-ը ուրախ է, որ կրկին Հայաստանում է։ Այսօր նա հանդիպեց լրագրողների հետ։ 

«Անսպասելի է տեսնել այսքան տեսախցիկներ։ Ուրախ եմ և հուզված,  որ Շառլ Ազնավուրի հայրենիքում եմ,- ասաց ժպտադեմ Zaz-ն ու կատակեց․- Ես նրա խորհուրդներից հատկապես մեկն եմ լավ հիշում, որ անգլերեն լավ սովորեմ, սակայն մինչև հիմա դա չեմ արել»։

Նշեց նաև, որ սիրում է հայկական դուդուկը և հաճախ լսում է դուդուկահար Լևոն Մինասյանի ձայնասկավառակը, ու հատկապես «Երազ»-ը։ Երբ հոգնած է, միացնում է այդ երգն ու էներգիայով լցվում։

«Հայտնի լինելը ինչ-որ չափով սահմանափակում է ազատությունը, բայց փոխարենը զբաղվում ես սիրելի գործով։ Գումարն էլ այդքան  կարևոր չէ մարդու կյանքում։ Բայց կարևոր է այնքանով, որ գումարի շնորհիվ կարող եմ իրականացնել  նախագծերը, մասնավորապես իմ փառատոնը։ Շատ բան չեմ հասցրել տեսնել Երևանում։ Սակայն դեռ  Ֆրանկոֆոնիայի ժամանակ հասկացա, որ այստեղ մարդիկ սիրով են լցված»,- պատասխանելով բազմաբնույթ հարցերին ասաց երգչուհին։ 

Հիշեցնենք, որ Zaz-ի համերգը կկայանա վաղը «Հրազդան» մարզադաշտում, «Հայա» փառատոնի շրջանակում: