Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Մշակույթ

«Կատուն շիկացած տանիքում»․ պրեմիերա՝ Պատանի հանդիսատեսի թատրոնում (տեսանյութ)

Ինչու՞ մարդիկ չեն կարողանում խոսել միմյանց հետ սիրով, ինչու՞ են ամուսինները բաժանվում, ինչու՞ է մարդը դառնում սպառող, սառն ու անտարբեր՝ անգամ իր հարազատի նկատմամբ։ Վաղը Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում հանդիսատեսը, թերևս, կփորձի գտնել պատասխանները։

Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում պրեմիերա է՝ ամերիկացի դրամատուրգ Թենեսի Ուիլյամսի՝ «Կատուն շիկացած տանիքին» պիեսի բեմադրությունը։ Ռեժիսորը՝ Դավիթ Հարությունյանն է, որի խոսքով պիեսի ընտրությունը պատահական չէր։ Իր սիրած գործերից է և այն միշտ արդիական է՝ նուրբ հոգեբանական, բազմաշերտ։ 

Ռեժիսոր Հրաչ Գասպարյանը, որը թատրոնի խորհրդատուն է, նշեց, որ Պատանի հանդիսատեսի թատրոնը մանկական թատրոն չէ, հանդիսատեսը հնարավորություն ունի դիտելու նաև երեկոյան ներկայացումներ, և «Կատուն շիկացած տանիքին» ներկայացումը ևս կլրացնի այդ շարքը։