Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+van
A A
Սպորտ

Ուկրաինացի Ալեքսեյ Գետմանը նշանակվել է «Վանի» գլխավոր մարզիչ

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի մասնակից Չարենցավանի «Վանը» նոր գլխավոր մարզիչ ունի։ Այդ մասին տեղեկացրել է ակումբի գործադիր տնօրեն Սևադա Արզումանյանը։

Թիմը նոր մրցաշրջանում կգլխավորի ուկրաինացի մասնագետ Ալեքսեյ Գետմանը, որի վերջին թիմը եղել է ուկրաինական «Մարիուպոլը»։

Ըստ գործադիր տնօրենի, թիմը կգամալրվի ինչպես հայաստանցի, այնպես էլ արտասահմանցի երիտասարդ ֆուտբոլիստներ։

Հիշեցնենք, որ Հայաստանի Պրեմիեր լիգայի անցած առաջնությունում «Վանը» գրավել էր նախավերջին՝ 8-րդ տեղը։