Բացել լրահոսը Փակել լրահոսը
կին հիվանդանոցում
A A
Պաշտոնական

Հիվանդանոց տեղափոխված 48-ամյա կինը մահացել է

Հունիսի 30-ին, ժամը 09.00-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Ուջան գյուղում «Մերսեդես» մակնիշի մեքենայի դուռը ընթացքի ժամանակ բացվել էր, ինչի հետևանքով 48-ամյա ուղևորը ընկել էր և մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 48-ամյա Ասյա Պապյանը հուլիսի 4-ին, ժամը 20.05-ին, մահացել է:
Քննությունը շարունակվում է: