Բացել լրահոսը Փակել լրահոսը
հիվանդանոցում
A A
Պաշտոնական

Ինչ վիճակում են բանկում պայթյունից տուժած քաղաքացիները․ ԱՆ-ն մանրամասներ է հայտնում

Յունիբանկի «Աշտարակ» մասնաճյուղում այսօր պայթյուն էր տեղի ունեցել, որի հետևանքով 1 մարդ զոհվել է։

Առողջապահության նախարարությունը տեղեկացնում, է, որ պայթյունի հետևանքով տուժած յոթ քաղաքացիներից մեկը մահացել է, չորսը հոսպիտալացվել են ՀՀ ԱՆ Այրվածքաբանության ազգային կենտրոն:

Նրանցից մեկը ստացել է 4-րդ աստիճանի այրվածք, մյուս տուժածների այրվածքի խորությունը գնահատվում է 2-3 աստիճանի: Տուժածներից ևս երկուսը թեթև վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն, որտեղ անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել: