Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Մշակույթ

Ես չեմ հասկանում՝ մեր թասիբն ուր է գնացել. Տիգրան Պադարյան (տեսանյութ)

 

Տիգրան Պադարյանը ջութակահար է։  Երաժիշտ-մանկավարժը 53 տարվա դասավանդմանը զուգահեռ դաշնամուր է լարում։ Նրա խոսքով, լավագույն լարողները ջութակահարներն են, քանի որ անթերի լսողություն է պետք ջութակ նվագելու համար։ 

Խորհրդային տարիներին Երևանում կար  դաշնամուրի գործարան ու գործիք լարող մասնագետների «լուրջ բանակ»։  

Այսօր մատների վրա կարելի է հաշվել քանի մասնագետ կա․ նրանք էլ հիսունն անց են։ Սերնդափոխություն չկա։ Երիտասարդները, Պադարյանի խոսքով, չեն ցանկանում քանի որ, դաշնամուր լարելը աշխատատար է, իսկ վաստակած գումարն էլ՝ ցածր։

Դաշնամուրը գոնե տարին մեկ պետք է լարվի, ասում է վարպետը։ Դպրոցներում, ուսումնարաններում աշնանն ու գարնանը ստուգում են, լարում։ Իսկ համերգասրահներում ամեն համերգից առաջ պարտադիր է։

  Դաշնամուրը լարելուց առաջ մաքրում եմ փոշուց, լարում եմ, նոր տերը սկսում է գնահատել գործիքը, ասում են՝ «էս ինչ լավ գործիք դարձավ»,- պատմում է մեր զրուցակիցը։

Տիգրան Պադարյանը, ով երաժշտական գործիքների խանութ-սրահում, խորհրդատու է, օգնում է նաեւ ճիշտ գործիք ընտրել

Եթե երեխան շնորհալի է, ապա պետք է լավ գործիք ունենա։ Ուսուցիչն էլ իր հերթին գործիքը կարգավորի, որ հարմարավետ լինի, մատները չցավացնի, որ երեխան էլ հաճույքով նվագի։

Երաժիշտը համոզված է՝ տաղանդավոր սերունդ ունենք, բայց մեր այդ ապագան, մեր  շնորհալի երաժիշտները էլի գնում են երկրից ու նորից ուրիշ երկրների համար դոնոր ենք դառնում։ 

Մանրամասները՝ տեսանյութում