Բացել լրահոսը Փակել լրահոսը
9190fc16365332c55e6f07ebc7dbd345
A A
Հասարակություն

Զինված հարձակում Երևանում. մտել են օտարերկրացիների գրասենյակ, փող ու հեռախոսներ հափշտակել

Երևանի Վ.Փափազյան փողոցի 13ա հասցեում գործող գրասենյակներից մեկում այսօր ավազակային հարձակում է տեղի ունեցել: Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
 
Ոստիկանության Արաբկիրի բաժինն ահազանգը ստացել է մոտավորապես 18:00-ին։
 
Կայքի տեղեկություններով՝ 4 հոգի բժշկական դիմակներով, ատրճանակի նմանվող առարկայով մտել են գրասենյակ և գումար պահանջել, այնուհետև այնտեղից հափշտակել մի քանի 100 դոլար, բջջային հեռախոսներ, ապա դիմել փախուստի:
 
Գրասենյակից մի քանի մետր հեռավորության վրա ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են ատրճանակի նմանվող առարկա, որը քննիչն առգրավել է։