Բացել լրահոսը Փակել լրահոսը
cinema
A A
Մշակույթ

Երեւանում կգործի Նոր կինոյի դպրոց

Երևանում կբացվի Նոր կինոյի միջազգային դպրոց՝ Yerevan International New Cinema School-ը։

Դպրոցի ստեղծման գաղափարը առաջացել է Մոսկվայի Նոր կինոյի դպրոցի, Yerevan Biennale Art Foundation-ի և «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի համագործակցության արդյունքում։

Նոր կինոյի դպրոցը Մոսկվայում հաջողությամբ գործում է 10, Սանկտ Պետերբուրգում՝ վեց տարին։ 

Երևանի նոր կինոյի միջազգային դպրոցի համար մշակվել է հատուկ վերապատրաստման ծրագիր։ Դասընթացը տեղի է ունենալու դպրոցի առաջատար ուսուցիչների կողմից մշակված համակարգով և հիմնված է յուրահատուկ մեթոդաբանության վրա, որը կիրառվում է ուսուցման մեջ արդեն տասը տարի։ Դպրոցում դասավանդելու են առաջատար հայ և արտասահմանցի մասնագետներ։

Շուտով կհայտարարվի ուսանողների ընդունելության մասին։ Ուսումնառությունը տևելու է երկու տարի։