Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Մշակույթ

Հույն ռեժիսորը վավերագրել է 44-օրյան (տեսանյութ)

«Ոսկե ծիրան»-ի շրջանակներում ցուցադրվեց հույն լրագրող և վավերագրող ռեժիսոր Թոմաս Սիդերիսի «Լեռնային Ղարաբաղի նռները» ֆիլմը։

Վավերագրական ֆիլմում մարդկանց և զինվորների կարճ, պատմություններով արտացոլվում է այն ողբերգական ու դաժան իրականությունը, որում գտնվում էր արցախահայությունը 2020 թվականին Ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա պատերազմից առաջ, պատերազմի ընթացքում և պատերազմից հետո։

Անդրադարձել է նաև հայ ռազմագերիների խնդրին և ադրբեջանական զինվորների կողմից գործած պատերազմական հանցագործությություններին, որոնք մինչ օրս անպատիժ են մնացել:

Իդեպ, ֆիլմի պրեմիերան կայացել է այս տարի հունիսին Աթենքի Studio New Star Art Cinema կինոթատրոնում և ներկա են եղել նաև Հունաստանի խորհրդարանի պատգամավորներ, հույն մտավորականներ:

«Լեռնային Ղարաբաղի նռները» ֆիլմի հայաստանյան պրեմիերային ներկա էր նաև կինոքննադատ Սուրեն Հասմիկյանը, ում հետ «Ա1+»-ը զրուցել է։

«Ֆիլմը հավանեցի։ Անսպասելի էր։ Ճիշտ վերաբերմունք էր։ Սյուժե չկա, սկիզբ ունի, սակայն ավարտ չունի։ Եվ սա ճիշտ է, քանի որ հակառակ դեպքում կեղծ կլիներ։ Սա վավերագրություն է, իսկ վավերագրությունը իրականի նկարագիրն է»,- ասաց կինոքննադատը։