Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արմեն Գրիգորյան ԿՎՆ
A A
Հասարակություն

Երբ է տեղի ունենալու Արմեն Գրիգորյանի հոգեհանգստի արարողությունը

Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա վաղը՝ հուլիսի 17-ին, ժամը 17:30, Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում։ Հուղարկավորությունը հուլիսի 18-ին, ժամը 13-ին, նույն եկեղեցուց։ Այս մասին ֆեյսբուքյան էջերում տեղեկացնում են Արմենի ընկերները:

Հիշեցնենք, որ երեկ Արմեն Գրիգորյանի ինքնազգացողությունը վատացավ երեկ իր գործով դատական նիստի ժամանակ:  Դեպքի վայր ժամանած շտաօպգնության աշխատակիցներին չհաջողվեց փրկել նրա կյանքը:

Արմեն Գրիգորյանը ձերբակալվել էր մայիսի 17-ին՝ ազգային արժանապատվությունը հրապարակայնորեն նվաստացնելու դեպքի առթիվ  հարուցված քրգործի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանք կատարելու համար: