A
A
Հայաստանի բասկետբոլի կանանց Մ20 հավաքականը պարտվեց Ուկրաինային
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի բասկետբոլի կանանց Մ20 հավաքականը հերթական հանդիպումն անցկացրեց Սկոպյեում ընթացող Եվրոպայի առաջնության B դիվիզիոնում:
Մեր մինչև 20 տարեկան բասկետբոլիստուհիները35:109 հաշվով պարտվեցին Ուկրաինայի հավաքականին: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը ուկրաինուհի Դարյա Դուբնուկն էր՝ 21 միավորով: Հայաստանի կազմում արդյունավետությամբ աչքի ընկավ Նարե Ավագյանը` 8:
Այդպիսով, Հայաստանի Մ20 հավաքականն 9-18-րդ տեղերի համար մրցաշարի E խմբում գրավեց նախավերջին` 4-րդ տեղը: Վաղը մեր թիմը կմրցի F խմբում 4-րդ տեղը գրավող ընտրանու հետ: Այդ խաղում կողմերը կվիճարկեն 15-16-րդ տեղերը: