A
A
Հայաստանի պատանի բասկետբոլիստները հաղթեցին Կոսովոյին և մտան եզրափակիչ
Աջակցիր «Ա1+»-ին
Կոսովոյում ավարտին է մոտենում Եվրոպայի բասկեըբոլի մինչև 16 տարեկանների առաջնության C դիվիզիոնի խաղերը:
Հայաստանի այդ տարիքային բասկետբոլիստները կիսաեզրափակիչում 70:58 հաշվով հաղթեցին Կոսովոյին և մտան եզրափակիչ:
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել Գրեգորի Մողոյանը, որը վաստակել է 28 միավոր և կատարել 5 արդյունավետ փոխանցում:
Եզրափակիչում մեր թիմը կմրցի Անդորրա - Ալբանիա զույգի հաղթողի հետ: Առաջնության վճռորոշ հանդիպումը տեղի կունենա հուլիսի 17-ին: