Բացել լրահոսը Փակել լրահոսը
8
A A
Հասարակություն

Իրավախախտման դեպք՝ տարածքում եղել է խաչքար

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Հուշարձանների պահպանության բաժնի աշխատակիցները մշտադիտարկման աշխատանքներ են իրականացրել Կոտայքի մարզի Գառնիի գերեզմանոցում, «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում գտնվող՝  Աղջոց Ս. Ստեփանոս վանական համալիրում (Արարատի մարզ):

Այցի ընթացքում Հուշարձանների պահպանության բաժնի և ՊՄՊ Կոտայքի մարզային ծառայության աշխատակիցները  քննարկել են Գառնիից հյուսիս-արևմուտք գտնվող՝ 11-14-րդ դարերով թվագրվող գերեզմանոցում նոր հուղարկավորությունների խնդիրը, ուսումնասիրել են տարածքում գտնվող Ս. Վարվառա մատուռի պահպանվածության վիճակը:

Աղջոց Ս. Ստեփանոս վանական համալիրի  տարածքում,  իրականացրել են հուշարձանի օդալուսանկարահանման և թվայնացման աշխատանքներ: Արձանագրել  են իրավախախտման դեպք՝ տարածքում տեղադրված է եղել  խաչքար: ՊՄՊ Արարատի մարզային ծառայության աշխատակիցների ձեռնարկած գործողությունների արդյունքում ձեռք է բերվել պայմանավորվածություն խաչքարը հուշարձանի տարածքից տեղափոխելու վերաբերյալ:

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ