Բացել լրահոսը Փակել լրահոսը
294213409_926371862097996_4370070563212457629_n
A A
Հասարակություն

«Եղեգ» ՓՀԷԿ-ի հիդրոտուրբինի շահագործումը կասեցվել է

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները «ԵղեգՀԷԿ» ՍՊԸ-ին պատկանող «Եղեգ» ՓՀԷԿ-ում իրականացրած ստուգման արդյունքում պարզել են, որ Ընկերությունը կատարել է թիվ 1 հիդրոտուրբինի և գեներատորի վերազինում, սակայն շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության հայտը չի ներկայացրել լիազոր մարմին։

Ս.թ. հուլիսի 15-ին Տեսչական մարմնի Վայոց ձորի տարածքային բաժնի պետի որոշմամբ կասեցվել է «Եղեգ» ՓՀԷԿ-ի կողմից առանց ՇՄԱԳ փորձաքննության դրական եզրակացության հիդրոտուրբինի և գեներատորի շահագործումը։