Բացել լրահոսը Փակել լրահոսը
վրաերթ
A A
Հասարակություն

Մահվան ելքով վրաերթ է կատարվել Աբովյանում

Հուլիսի 20-ին, ժամը 22.00-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ ինքը մարդու է վրաերթի ենթարկել:

Պարզվել է, որ ժամը 21.40-ի սահմաններում Աբովյան քաղաքի Հատիսի փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 35-ամյա Նիկոլայ Նաղդալյանին, որը անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է:

Վարորդը ներկայացել է ոստիկանության Կոտայքի բաժին:

Կատարվում է նախաքննություն:

`