Բացել լրահոսը Փակել լրահոսը
ճանապարհ Երևան-սևան-իջևան
A A
Հասարակություն

Երևան-Սևան -Իջևան-Ադրբեջանի սահման ճանապարհի նորոգման համար հատկացվել է մոտ 1 միլիարդ դրամ

Հիմնանորոգվում է Մ- 4, Երևան - Սևան - Իջևան - Ադրբեջանի սահման միջպետական ավտոճանապարհի կմ91+176-կմ96+176 հատվածը։ 5կմ երկարությամբ ճանապարհն անցնում է Տավուշի մարզով և ընդգրկում է Դիլիջանի ոլորանների մի հատվածը մինչև Դիլիջանի օղակաձև հատված՝ Մ-4 և Մ-8 միջպետական ճանապարհի հատման կետ։ Տեղեկացնում է ճանապարհային դեպարտամենտը։
 
Կատարվել են ասֆալտբետոնե ծածկի ֆրեզման աշխատանքներ։ Ծրագրով նախատեսված են մայթերի կառուցում, հենապատի նորոգում, ասֆալտբետոնե ծածկի տեղադրում, ճանապարհին առկա կամրջի նորոգում, ճանապարհի կահավորում անվտանգության տարրերով։
 
Շինաշխատանքները կատարվում են ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ Հատկացվել է մոտ 1 միլիարդ դրամ։
 
Հիմնանորոգումը կավարտվի մինչև ընթացիկ տարվա վերջ։