Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+bordo 26.07.
A A
Սպորտ

Ֆրանսիայի օլիմպիական կոմիտեն «Բորդոյին» թույլ է տվել խաղալ 2-րդ լիգայում

Ֆրանսիայի ազգային օլիմպիական և սպորտի կոմիտեն (CNOSF) բավարարել է «Բորդո» ֆուտբոլային ակումբի բողոքը։ Այս մասին հայտնում է L'Equipe թերթը։

 

Ֆրանսիայի վեցակի չեմպիոնը չի անցնել ֆինանսական աուդիտը, ինչի համար հունիսի 14-ին թիմը տեղափոխվել է երկրի ֆուտբոլի 3-րդ լիգայի առաջնություն։ «Բորդոյի» ղեկավարությունը բողոք է ներկայացրել ֆուտբոլի ֆեդերացիա, սակայն այն մերժվել է: Ուստի ակումբը վիճարկել է այդ որոշումը բարձրագույն մարմնում՝ CNSOF-ում:

 

Արդյունքում, ակումբին թույլատրվել է մասնակցել երկրի 2-րդ լիգայի առաջնությանը։ Այժմ անհրաժեշտ է, որ Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան հաստատի այդ որոշումը։