A
A
Ըմբշամարտի Մ-17 ԱԱ. Հայաստանը մեդալ չնվաճեց առաջին օրը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԻտալիայի մայրաքաղաք Հռոմում ընթացող մինչև 17 տարեկան ըմբիշների աշխարհի առաջնությունում այսօր խաղարկվեցին առաջին մեդալները:
Հայաստանից նման իրավունք էր նվաճել միայն 48 կգ քաշային Տիգրան Գալստյանը, որը, սակայն, 3-րդ տեղի համար մրցամարտում պարտվեց ղազախ մրցակցին և ձեռնունայն լքեց մրցագորգը:
Վաղը մեդալների համար կպայքարեն մեր երկու ըմբիշները: 60 կգ քաշային Գասպար Տերտերյանը հաղթելով իր բոլոր մրցակիցներին, մտավ եզրափակիչ և ապահովեց մեր հավաքականի առաջին մեդալը:
71 կգ քաշային Արարատ Վարդերեսյանը պարտվեց կիսաեզրափակիչ փուլում և կպայքարի բրոնզե մեդալի համար: