Բացել լրահոսը Փակել լրահոսը
LEBRw9KXcylR5LpwkBAgWnQCmCvtvpJ0QJDTUJsp
A A
Պաշտոնական

Զինծառայող է մահացել․ ՀՀ ՊՆ

Ապրիլի 14-ին մահացել է զինծառայող Նարեկ Արշակի Հակոբյանը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ 

Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:

Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին։

Քննչական կոմիտեից հայտնում են, որ զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 523-րդ հոդվածի 1-ին մասով (զինծառայողին ինքնասպանության հասցնելը):
 
Նշանակվել են փորձաքննություններ: Կատարվում է նախաքննություն՝ դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու ուղղությամբ: