Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

«Խոսրովի անտառում» ֆոտոթակարդները նկարահանել են կովկասյան ընձառյուծի (տեսանյութ)

«Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի և Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի հետ համատեղ իրականացվող մշտադիտարկման աշխատանքների արդյունքում արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին: Ընձառյուծը Հայաստանի կենդանական աշխարհի ամենատպավորիչ և կովկասյան էկոտարածաշրջանի ամենավտանգված կենդանատեսակներից մեկն է: Ներկայումս հայոց լեռների արքան՝ կովկասյան ընձառյուծը, ընդգրկված է ՀՀ Կարմիր գրքում և Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակում: